
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ. մարտի 8-ից 10-ը՝ անձրև

Հանրապետության տարածքում`
Մարտի 7-ին, 8-ին առանձին, 9-ին առավելապես արևելյան շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով, 10-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Մարտի 7-8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին ժամանակ առա ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարտի 9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.20C (1999թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -20.70C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.90C: