Բաժիններ՝

Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ

Մարտի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Գ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` խուլիգանական դրդումներով) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով:

Բաժնում` խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը` 21.5 սմ, իսկ շեղբինը` 10 սմ:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31