Բաժիններ՝

Դաշտադեմ գյուղի այգիները չորանում են

alttv.am-ը գրում է. Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի այգիների ճակատագիրը կախված է անձրևների հաճախականությունից: Այդ պատճառով է, որ գյուղի գյուղատնտեսական նշանակության 400 հեկտար հողատարածքներից մշակվում է միայն 20 տոկոսը: Գյուղապետ Անդրանիկ Ավետիսյանը իր պաշտոնավարման 22 տարիների ընթացքում ոչ մի կերպ չի կարողանում լուծել գյուղի ոռոգման ջրի խնդիրը:

Տիկին Գոհարը 2 հեկտար պտղատու այգի ունի, արդեն 4 տարի է այգին չի ոռոգել, խնդրով բազմիցս դիմել է գյուղապետարան, արդյունք չստանալով այգին թողել է բախտի քմահաճույքին:

Գյուղապետը կիսում է համագյուղացիների կարծիքը, իր հողատատարածքները նույնպես ջրի երես չեն տեսել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս