
Ադրբեջանում լրագրողի են առևանգել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 11.00-ի մոտ իր տնից դուրս գալիս առևանգել են «Ազադլըղ» ռադիոկայանի աշխատակից Թուրհան Քերիմովին:
Ականատեսների վկայությամբ՝ Քերիմովին մոտեցել են քաղաքացիական հագուստով երկու անձինք, նրան ստիպելով նստեցրել են սև գույնի ավտոմեքենայի մեջ ու իրենց հետ տարել են անհայտ ուղղությամբ:
Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը գործակալությանը հայտնել է, որ տեղյակ չէ տվյալ դեպքից, և որ իրենք չեն ձերբակալել Քերիմովին: Քերիմովը պատրաստում էր սոցիալական ու քաղաքական թեմաներով նյութեր և հանդիսացել է ակտիվ բլոգեր Facebook-ում: