
Գլխին կար են դրել. Գևորգ Սաֆարյանը դուրս է գրվել հիվանդանոցից. news.am

«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի վրա նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակում էին կատարել, արդեն լավ է, այսօր դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Գեւորգ Սաֆարյանը NEWS.am-ին պատմեց, որ իր վրա հարձակվել են, երբ ինքը կանգնած է եղել Խանջյան փողոցի կանգառներից մեկում:
«Նախախորհրդարանից դուրս եկա, հասա մինչեւ Խանջյանի կանգառ, որտեղ երեւի արդեն հետեւում էին ինձ: Կանգառում հարձակվեցին, հետեւիցս ինչ-որ բութ գործիքով խփեցին, ես ուշագնաց եղա, շարունակեցին խփել: Հետո ես, չգիտեմ ոնց, վերադարձել եմ Նախախորհրդարան, այնտեղ ջուր լցրին երեսիս, սթափվեցի, դրանից հետո «Շտապօգնության» մեքենայով բերեցին հիվանդանոց։ Հարվածից պատռվել էր գլուխս, կար են դրել»,-պատմեց Գեւորգ Սաֆարյանը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: