
Վթար Ազատանի մոտակայքում. կա 4 տուժած

tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 27-ին` ժամը 01:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի 118-րդ կմ-ին “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Սոս Սարգսյանը՝ ծնված 1989 թվականին, 1995 թվականին ծնված Աշխեն Խաչատրյանը, Աշոտ Հովհաննիսյանը՝ ծնված 1991 թվականին և նույն թվականին ծնված Նարեկ Մարտոյանը տեղափոխվել են “Գյումրի” բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի և Աշխեն Խաչատրյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկու ուղևորներինը` բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: Հիվանդներից երկուսն այժմ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Տուժածներից 3-ն Ազատանի բնակիչներ են, իսկ Աշխեն Խաչատրյանը` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: