
Ադրբեջանցի «օրենքով գողը» խոստովանել է, որ մասնակցել է Դեդ Հասանի սպանության կազմակերպմանը (տեսանյութ)

Life News-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Ուլֆատ Տագիևին, ով հայտնի է «Ռուֆատ Գյանջինսկի» մականունով՝ կասկածելով Լյուբլինսկի շրջանի շուկայի համահիմնադիր Էլհամ Ալիևի ու գործարար Իլգամ Ալիևի սպանության մեջ:
Հարցաքննության ժամանակ անսպասելիորեն պարզվել է, որ ձերբակալվածը նաև տեղեկություն ունի հանրահայտ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») սպանության մասին: Նա խոստովանել է, որ հենց ինքն է մշակել վարձու մարդասպանի նահանջի երթուղին, ով այդ սպանությունն իրականացրել է 2013 թվականի հունվարի 16-ին: Ուլֆատ Տագիևը մեղադրվում է մի քանի սպանության մեջ, նրան սպառնում է ցմահ ազատազրկում: