Ռուսական ռազմական արտադրանքը որակի հարցում պետք է գերազանցի օտար ռազմական արտադրանքը. Պուտին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ խորհրդաժողով է անցկացրել Սոչիում, որի ժամանակ քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրների վերազինման հարցերը: Պուտինն ընդգծել է, որ այդ նպատակով իրենք հատկացրել են 3 տրիլիոն ռուբլի, որը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետորեն:
Պուտինը հավելել է, որ դրա շնորհիվ իրենց ռազմական արտադրանքը որակի ու գնի հարցով պետք է գերազանցի օտար ռազմական արտադրանքը: Պուտինի խոսքերով՝ ռուսական ձեռնարկությունները պետք է ստանան նոր տեխնոլոգիաներ, այդ թվում երկակի նշանակության:
Պուտինը հավելել է, որ 2014 թվականի պլանային պետպատվերը կատարվել է գրեթե ամբողջովին, և անհրաժեշտ է ամբողջությամբ պահպանել մինչև 2020 թվականը բանակին զենք մատակարարելու ժամկետներն ու ծավալները: