Բաժիններ՝

Խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները. shamshyan.com

Խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կրակոցները շարունակվում են թե՛ ԼՂՀ սահմանների ուղղությամբ, թե՛ Տավուշի մարզի:

Հակառակորդին հաջողվում է որոշ ժամանակով լռեցնել միայն պատասխան կրակոցներից հետո: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները եւ ոչ միայն խոցված ուղղաթիռի ընկած տարածքում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս