
Ռուսաստանը 2015 թվականին ուղեծիր դուրս կբերի թուրքական Turksat-4В արբանյակը. Պուտին

Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը գրավոր ձևով տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը 2015 թվականին ուղեծիր դուրս կբերի թուրքական Turksat-4В արբանյակը.
«Մեր երկրների փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը տիեզերքի յուրացումն է: Այս տարվա փետրվարի 15-ին ռուսական հրթիռակրով հաջողությամբ իրականացվեց Turksat-4A հեռահաղորդակցային արբանյակի արձակումը: Հուսով ենք հաջորդ տարի արձակել երկրորդ արբանայակը՝ Turksat-4В-ը»:
Թուրքական Turksat-4A կապի արբանյակն այս տարվա սկզբին արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից, այն ուղեծիր է դուրս բերել «Պռոտոն-Մ» ծանր դասի հրթիռակիրը: Turksat-4В-ը նույնպես պլանավորված է արձակել Բայկոնուր տիեզերակայանից ու «Պռոտոն-Մ» հրթիռակրի օգնությամբ արձակել ուղեծիր:
Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին ժամանելու է Թուրքիա: