«Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել փողի վարդապետությունից դուրս». Ա.Մանուչարյան

«Բոլոր տեղերում, որտեղ կա ըմբոստ մարդ, դա լավ բան է, որովհետև այդ մարդը գոնե չի հաշտվում այս վիճակի հետ, բայց փիլիսոփայության իմաստով՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել փողի վարդապետությունից դուրս»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հերցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ն. Փաշինյանի՝ Ս. Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին նախաձեռնությանը՝ այսպես պատասխանեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ Ն. Փաշինյանն ուղղակի կռվում է, որ մարդիկ փողը բաժանեն ինչ-որ կանոնով. «Այդ կանոնը կոչվում է սահամանդրական կարգ, դա հորինել են անգլիացիները, որպեսզի երբ գրպանիցդ փող են հանում, դու չհամարես, որ դա անարդար է, այլ համարես, որ դա արդար է»:

 

Տեսանյութեր

Լրահոս