
Վահե Էնֆիաջյան. Համաժողովրդական շարժման հաղթանակը կստեղծի տնտեսապես և սոցիալապես ուժեղ երկիր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը.
Համաժողովրդական շարժումն օրերցօր լայն թափ է առնում: Մեզ են միացել հասարակական կազմակերպություններ, հեղինակավոր գործիչներ և քաղաքական կուսակցություններ, հայտնի մտավորականներ, Արցախյան ազատամարտի հրամանատարներ և ազատամարտիկներ, ինչպես նաև հազարավոր անհատներ Հայաստանից և Սփյուռքից:
Անընդհատ շրջանառվում է , թե ինչ արդյունքներ կտա Համաժողովրդական շարժման հաղթանակը:
Ահա մեզ համար ամենակարևոր և օրհասական խնդիրներ, որոնց լուծմանը Համաժողովրդական շարժումը կհասնի կարճ ժամանակահատվածում:
Համաժողովրդական շարժման հաղթանակը կստեղծի տնտեսապես և սոցիալապես ուժեղ երկիր՝
- Հետզհետե կնվազեցնի աղքատության բարձր ցուցանիշները
- Կկասեցնի սոսկալի չափերի հասնող արտագաղթը
- Կվերացնի շուկայական մոնոպոլիաները
- Գյուղացուն հնարավորություն կտա աշխատել արդյունավետ ծրագրերով և զարգացնել իր տնտեսությունը
- Կկարգավորի բանկային՝ բարձր տոկոսադրույքներով համակարգը
- Կպաշտպանի փոքր և միջին բիզնեսը, նրանց հնարավորություն կտա աշխատել հավասար պայմաններում
- Կբարեփոխի կրթական և առողջապահական համակարգերը
- Կպաշտպանի քաղաքացու՝ օրենքներով ամրագրված իրավունքները
- Կվերացնի անարդարության մթնոլորտը
- Կվերացնի կոռուպցիան
- Կապահովի մրցակցային պայմաններ աշխատանքային բոլոր բնագավառներում
- Կվերացնի գործազրկությունը, կստեղծի աշխատատեղեր և հնարավորություն կտա ապրել սեփական, արժանապատիվ աշխատանքով
- Երիտասարդների և ուսանողության համար կապահովի հեռանկարային պայմաններ
- Ի վերջո, կստեղծի հզոր, բարգավաճ, ազատ և անկախ Հայաստան: