Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանում գրանցել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրինագիծ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցել են Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելու ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրինագիծ: Թիվ 1014-1 օրինագիծը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության անդամ Տառաս Բատենկոն:

Օրինագիծն առաջրկում է «Արտաքին ու ներքին քաղաքականության հիմքերի մասին» օրենքից բացառել այն կետը, որ Ուկրաինան հանդիսանում է «ոչ բլոկային երկիր» և հոդվածում հավելել «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին» կետը:

Օրինագծի բացատրագրում նշված է, որ օրինագիծը նախատեսում է պետության ոչ բլոկային կարգավիճակից հրաժարում ու օրենսդրական մակարդակով եվրաատլանտյան տիրույթում Ուկրաինայի կուրսի ամրագրում: Փոփոխություններ են առաջարկվում նաև «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանում գրանցել են նաև ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930