Փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել Կրեմլում:
«Ավելի լավ կլինի, որ վերջապես Հայաստանի իշխանությունը դե ֆակտո ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ոչ թե հրճվի ինչ-որ նախադեպով, որը չի լինելու»:
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը երիտասարդ գիտնականներին տեղեկացրեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երիտասարդ գիտնականների բողոքի կապակցությամբ մոտ օրերս հանդիպում է կայանալու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մոտ՝ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը քննարկելու նպատակով:
Մարտի 21-ին ԱԻՆ Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման` «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանն արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ:
Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Մարտի 21-ին, ժամը 12.12-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղների մի մասը պոկվել և ընկել է ցած, իսկ մյուս մասը թուլացել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօրվա ասուլիսում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը հայտնել է, որ անցյալ տարի հայաստանցի ուսանողներն այս ծրագրով սովորելու են գնացել Ռուսաստանի 70 շրջան, այդ թվում Մոսկվայի և Պետերբուրգի բուհեր:
Անցյալ տարի «տուժող» կողմը Մերաբի ծննդյան 50 ամյակի կապակցությամբ «նվեր» էր մատուցել նրան՝ կաշառքի միջոցով ապահովելով նրան երկու շաբաթ մեկուսարանում, որից մեկ շաբաթ անց Մերաբին նորից տեղափոխեցին մեկուսարան, բայց արդեն 3 ամսով:
Ավանտյուրիստներ էլ են եղել, գող-ավազակներ, եկել են թալանի, իսկ մեզ մոտ գալիս են օգնելու, ոչ թե օգտվելու: Նրանց բացահայտել ենք ու վտարել ակումբից, կամ ասել ենք՝ դիմում տուր, թող-գնա:
«Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «մայդան» են սպասում, պետք է հիասթափվեն»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, թե «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «մայդանի« ճանապարհով չեն էլ ուզում գնալ։
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շարունակում է իր աշխատանքային այցերը Ստեփանակերտում գործող բժշկական հաստատություններ: Հերթական համայցը Քուշկյանն սկսել է «Արևիկ» մանկական բուժմիավորումից: Նախարարը նախևառաջ շրջել է բուժհաստատության հիվանդասենյակներով, ծանոթացել ախտորոշման և բուժման հնարավորություններին, լսել բուժանձնակազմի բարձրաձայնած խնդիրները, զրուցել երեխաների ծնողների հետ:
«Աշխատելու ենք գիշեր-ցերեկ, ապահովելու ենք ոլորտի զարգացումը»,- Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում վստահեցրել է նախարար Քուշկյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հույս հայտնեց, թե ոչ իշխանական չորս ուժերի առաջնորդները կհանդիպեն միմյանց: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ղեկավարների հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել արդեն:
ՊԵԿ-ում շարունակվում են կադրային բարեփոխումները: Համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ են անցկացվում, որոնց արդյունքում ընտրվում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, համակարգչային հմտություններով և վերլուծական կարողություններով օժտված կադրեր:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն, Մաշկավեներոլոգիական, Հոգեթմրաբանական և Հակապալարախտային դիսպանսերներ:
22-ամյա Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում:
Թուրքիայի իշխանությունները Twitter-ը սկսել են արգելափակել գիշերվանից:
Օրենքի ընդունմանը քվեարկել է 155 սենատոր, ձեռնպահ և դեմ քվեարկածներ չեն գրանցվել:
Երկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 13.00, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում (Իսահակյան 36) կբացվի ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցադրված կլինեն բուհի ուսանողների, դասախոսների աշխատանքները։ Միջոցառման ժամանակ ցանկացողները կարող են նաև հանգանակություն կատարել:
Մարտի 19-20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացրեց «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանք։
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Անցած շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարության հանձնախումբը ստուգումներ է կատարել «Վանաձորի ԴՈՒՑ» անունով հայտնի զորամասում: Արդյունքում զորամասի ճաշարանում ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մեծ խախտումներ են բացահայտվել:
Նրա դեմ հանդես է գալիս համայն աշխարհը:
Գիշերը Վանաձորի Սունդուկյան 37 հասցեի բնակիչ 37 տարեկան Նորայր Բարսեղյանը, եղբոր երեխաների՝ 17 և 21 տարեկան Մերի և Արարատ Բարսեղյանների հետ վիճաբանության արդյունքում իր վրա բենզին լցնելով, մոտեցել է գազօջախին և ինքնահրկիզվել: Բռնկված հրդեհից այրվել են նաև զարմիկն ու զարմուհին: Մինչ ԱԻՆ վարչության անձնակազմի՝ դեպքի վայր մեկնելը հրդեհն արդեն մարված է եղել: Երեք տուժողները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։
Այս իրավիճակում հանդես գալ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու՝ այսինքն՝ Ռուսաստանի գործողությունները հավանության արժանացնելու մասին հրապարակային հայտարարություններով, նշանակում է ուղղակի նետվել ջրապտույտի մեջ, որտեղ անգամ ամենալավ լողորդը շանս չունի։ Իսկ որ Հայաստանը հեռու է լողալուց, համոզվել ենք բազմաթիվ անգամներ, ամենաակնառուն՝ Մաքսային միության պատմության օրինակով։
Փաստաբանն ասաց, որ չի կարելի «իջեցված պատվերի պատճառով այս աստիճան աղավաղել օրենքն ու դատական պրակտիկան, այս աստիճան իրավազուրկ դարձնել տուժող կողմին»: Հ. Ալումյանի խոսքով՝ դատարանն ընդհանրապես չէր կարող կասեցնել իր բողոքների քննությունը, պետք է քննիչից պահանջել դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը:
Հեյգելը մոտ մեկ ժամ զրուցել է Շոյգուի հետ, որի ժամանակ էլ հարցրել է, թե ինչու են ռուսական զորքերն ուղարկվել Ուկրաինայի արևելյան ու հարավային սահմանի երկայնքով ծավալվելու:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր հանդիպման գաղտնիության պատճառը, ինչո՞ւ իրենք մյուս ուժերի նման, Գագիկ Ծառուկյանի հետ չհանդիպեցին Կոնյակի գործարանում, և ընտրեցին մասնավոր տարածք: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե հանդիպումը «ոչ գաղտնի էր, ոչ էլ խորհրդապահական»: