
Նոր նշանակումներ և կոչումներ`ԱԻՆ-ում

Մարտի 21-ին ԱԻՆ Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման` «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կոչումներ շնորհեց ՓԾ օպերատիվ կառավարման վարչության, Երևան քաղաքի փրկարարական վարչության և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության 5 աշխատակցի:
Նախարարի մեկ այլ հրամանով` «Անբասիր ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց ՓԾ օպերատիվ կառավարման, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Երևան քաղաքի փրկարարական վարչությունների և «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի» 15 աշխատակից:
Արարողության վերջում նախարարն իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր պարգևատրվածներին` կարևորելով նրանց կատարած աշխատանքը և այն աշխատանքը, որ դեռ առջևում է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն