ՀԱԿ-ը պատրաստ է քառյակի առաջնորդների հանդիպմանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հույս հայտնեց, թե ոչ իշխանական չորս ուժերի առաջնորդները կհանդիպեն միմյանց: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ղեկավարների հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել արդեն:

168.am-ը ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք Կոնգրեսը կո՞ղմ է քառյակի ղեկավարների հանդիպմանը: Ի պատասխան Լևոն Զուրաբյանը նշեց. «Կոնգրեսի կողմից հանդիպման ոչ մի խնդիր չկա»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ չորս ուժերի ղեկավարների հավաքը «թույլ կտա որոշ անհարթություններ շտկել, որոշ տարաձայնություններ հաղթահարել և վերջապես խոսել չորսի ձևաչափի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31