Հարություն Քուշկյան. Խնդիրները հաղթահարելի են համատեղ աշխատանքի շնորհիվ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն, Մաշկավեներոլոգիական, Հոգեթմրաբանական և Հակապալարախտային դիսպանսերներ:

Բոլոր հաստատություններում խնդիրները միանման են՝ շենքային անբավարար պայմաններ, անհրաժեշտ սարքավորումների բացակայություն, մասնագետների պակաս: Նախարար Քուշկյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է ներկայացնել իրենց խնդիրները, մտահոգությունները: Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում նախարարը հանձնարարել է սերտացնել համագործակցությունը գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության հետ, բնակչության շրջանում իրազեկման միջոցառումներ իրականացնել, ստեղծել և տարածել տեղեկատվական բուկլետներ և թերթիկներ:

Կենտրոնը համապատասխան սարքվորումների կարիք ունի, աշխատանքները դժվարանում են մասնագետների բացակայության պատճառով: Թեպետ խնդիրները շատ են, Հարություն Քուշկյանը նշել է, որ խնդիրները հաղթահարելի են համատեղ աշխատանքի շնորհիվ, և որ գործին տրվելու է անմնացորդ:

Quchkyan

Նախարարը եղել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին: Այն գործում է արդեն 12 տարի և իր տեսակի մեջ միակն է: Չնայած շենքային պայմանների սղությանը, կենտրոնում հիվանդները ստանում են անհրաժեշտ վերականգնողական բուժում: Ծառայությունները ընդլայնելուն զուգահեռ՝ Քուշկյանը կարևորել է ինսուլտների վերականգնողական բուժումը կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31