Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը:
«Քանի դեռ գոյություն չունեն այդպիսի հանդիպումների, ինչպիսին «Մեծ ութնյակն» է, անցկացման երաշխիքներ եւ քաղաքական պայմաններ, «Մեծ ութնյակը» փաստացի գոյություն չունի որպես այդպիսին»,-հայտարարել է կանցլերը
«Կարծում եմ` Պուտինը լոկալ ծրագրեր չունի: Նա այսօր որոշել է վերաֆորմատավորել աշխարհը, եւ Ուկրաինան կարող էր լինել առաջին լուրջ քայլը, որ նա արդեն արել է»,-հայտարարել է Տիմոշենկոն:
Մարտի 25-ին ժամը 18:30-ին «Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում» (Գյուլբենկյան 38) ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հրավիրել է մասնագիտական հանրային քննարկում «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի և գործարանի հետագա ճակատագրի շուրջ:
Ամբողջական իշխանափոխությունն իրականացնում են ՀՀ քաղաքացիները, բնակիչները, իսկ իշխանափոխության պրոցեսը տեղի է ունենում համապետական ընտրությունների միջոցով:
Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձինք չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության մեր աղբյուրները վստահեցնում են, որ օրերս Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոազրույց են ունեցել ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանց հորդորել են ավելի ակտիվորեն ներգրավվել իշխանության դեմ պայքարում: Ըստ նույն աղբյուրների, ռուսները երաշխավորել են, որ կապահովեն Ծառուկյանի սեփականության անձեռնմխելիությունը:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց…
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվում է ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի՝ ԱԺ-ի ընդունած օրենքով, քաղաքական կուսակցություններից կազմված կառավարության թելադրանքով:
Բացահայտում. լայնածավալ միջոցառումները դրական արդյունք տվեցին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցը խաթարեց ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի «լռությունը»: Ի պատասխան՝ չհապաղեց նաև միջազգային հանրության արձագանքը ՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները «ցավ» արտահայտեցին Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ:
«Ես ուրախ եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը կայացավ, ես աջակիցներից մեկն եմ և, թող ավելորդ մեծամտություն չնկատվի, 2012 թ. սեպտեմբերից Ազգային ժողովում ես սկսեցի դրա դեմ պայքարել:
Նա նշել է, որ դեպքի օրը գնացել է տուն, որտեղ ինքը բնակվել է մոր և ներկայումս հանգուցյալ եղբոր հետ, վիճաբանել է եղբոր հետ՝ ասելով, թե ինչու չի աշխատում և ինչու պետք է ինքը պահի նրան և վիճաբանության ընթացքում ննջասենյակում եղած փոքր փայտյա աթոռով սկսել է հարվածել վերջինիս գլխին, իսկ աթոռի ջարդվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով, եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է հարվածել վերջինիս գլխին, սպանել նրան:
Նրանք սկզբում վիճել են, որի ընթացքում տղաներից մեկը բռունցքներով հարվածներ է հասցրել աղջկան: Աղջիկն էլ իր մոտ եղած զենքով կրակել է տղայի ուղղությամբ:
Տեսախցիկը արձանագրել է խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակողին. արձագանքե՜ք, ճանաչողներ:
ԼՂՀ կառավարությունը նախատեսում է նոր տարվանից գյուղերում բնակարանաշինության աջակցության ծրագիր սկսել: Այս մասին հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը:
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստում առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մարտի 18-ից վերսկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք ընդհատվել էին 2013 թվականի տարեվերջին՝ եղանակային պայմաններից ելնելով:
«Ռուսաստանը կարող է հանգիստ լինել. ամենակարճ ժամկետներում միջազգային դատարաններում համապատասխան հայցեր կստանա Ուկրաինայից»,-հայտարարել է Յացենյուկը:
Հայերը երկու մասում էլ ապրում են իրենց կյանքով: Երկրի վիճակը՝ քաղաքական առումով, տեղյակ եք, արտակարգ է, բայց հայերի մոտ, կարող եմ ասել, որ զանգվածային ոչ միատեսակ մտածողություն կա, ոչ էլ կեցվածք: Հայության մեծ զանգվածը՝ 70-80 տոկոսով, իրենց չեզոք են պահում, իրենց կյանքով են ապրում:
Մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը:
«6 շունչ ենք. թոշակառու ծնողներս, 2 անչափահաս երեխաներս` 4, 5 տարեկան, ես ու կինս: Հայրս հիվանդ է` չի տեսնում, մայրս էլ հոդացավերով էր պառկած: Ես այդ ժամանակ տանը չէի: Երբ ահազանգ ստացա, որ տունը պաժառ ա ընկել, ամբողջ շենքն այրվում ա, չեմ հասկացել, ոնց եմ տուն հասել ու տեսել, որ ամբողջությամբ բռնկված ա տունը»:
Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորությունների արվեստ է: Ի՞նչ պետք է ասի Հայաստանի նախագահը, կարևոր չէ` Սարգսյանն է կամ մեկ ուրիշը: Պատկերացնենք` Տեր-Պետրոսյանն է: Եթե Հայաստանի նախագահը խոսի օկուպացիայի մասին, ապա հաջորդ հարցը, որը նրան կտան, կլինի հետևյալը`«ընկեր, իսկ Ղարաբա՞ղը, չէ՞ որ դու, ՄԱԿ-ի փաստաթղթերի համաձայն, օկուպացրել ես Ղարաբաղի շրջակա շրջանները, ազատիր»:
Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ընդդիմության սիմվոլիկ հրաժարականի պահանջը սահմանադրական մեխանիզմ չէ, և իրական քաղաքականության մեջ նույն ազդեցությունը կունենա, ինչ ոչ իշխանական ուժերի՝ Կառավարության հրաժարականի պահանջը: Մոտավորապես նույնն է լինելու, ինչ մենք՝ Հանրապետականներս, պահանջենք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ ղեկավարի պաշտոնից կամ` Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ՀԱԿ նախագահի պաշտոնից:
«Դուք առաջիկայում պետք է ունենաք կարևոր դերակատարում մեր երկրի ու ժողովրդի համար: Այս ծանր պայմաններում դուք իրավունք չունենք լինել դիտորդ ու կողքից նայել: Կամ մենք բոլորս կփոխենք մեր երկրի վիճակը, կամ մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու», -դիմելով Ստեփան Դեմիրճյանին` նշել է Գագիկ Ծառուկյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 17.00-ին, 1968 թ. ծնված Գուրգեն Մ.-ի տանը և կից շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 11 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Անցնող խստաշունչ ձմեռը Շիրակի մարզում իր հետքը թողել է: Շատ երեխաների մոտ նկատվում են խնդիրներ՝ կապված վերին շնչուղիների հետ: