Դեկտեմբերի 22-ից գործարկվելու են նոր տեսախցիկներ. ցանկ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց,
2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց,
3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց,
4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա,
5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց,
6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց,
7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց,
8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց,
9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց,
10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ ոստիկանություն