Բաժիններ՝

Խանութներում շաքարավազի գինը ավելանում է ժամ առ ժամ, թանկացումները համատարած են. news.am

Երեւանի խանութներում վերջին օրերին առաջին անհրաժեշտության ապրանքները ժամ առ ժամ թանկանում են, եւ առաջին հերթին՝ շաքարավազը: Երեւանի տարբեր խանութներում NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ շաքարավազի գինը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, օրվա ընթացքում միջինը երկու անգամ բարձրացել է:

«Օրինակ՝ այսօր ժամ ժամի վրա շաքարավազը թանկանում է, անգամ դժվարությամբ ենք կարողանում գինը հիշել: Առավոտյանը շաքարավազն արժեր 420 դրամ, երեկոյան արդեն դարձել է 460 դրամ: Թանկացել են նաեւ հավկիթը՝ 7 դրամով, ձեթը՝ 30-40 դրամ, սուրճը 30- 50 դրամ, հացը՝ 10-20 դրամ։ Կտրուկ թանկացել են բրինձը, հնդկաձավարը եւ մյուս »,- NEWS.am-ին ասաց խանութի աշխատակիցը՝ բողոքելով, որ հիմա «ամենաէժան բանը մարդն է, որի գինը երբեք չի բարձրանում, այլ գնալով ընկնում է»:

Դրամի անկանխատեսելի արժեզրկման պայմաններում որոշ խանութներ սկսել են առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառել սահմանափակ քանակությամբ։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ որոշ խանութներում 10 կգ-ից ավելի շաքարավազ չեն վաճառում։

Որոշ մթերային խանութներ անգամ մտածում են առհասարակ գործունեությունը դադարեցնելու մասին։

«Ինչ ապրանք որ գնում ենք դոլարով, ստիպված թանկ ենք վաճառում։ Որովհետեւ եթե այդ ապրանքը ստանում էի մեկ դոլարով եւ այն արժեր 400 դրամ, այսօր սկսել է արժենալ 550 եւ նույնիսկ 600 դրամ: Առավոտը կուրսը 530 էր, հիմա դարձել է 600: Ես արդեն սկսել եմ ոչ մի ապրանք չառնել ու խանութը փակելու թեմա է առաջանում, քանի որ մենք ուղղակի ի վիճակի չենք այդ գումարով ապրանքներ գնել»,- ասաց խանութներից մեկի տնօրենը՝ նշելով, որ եթե նա մի քանի օր առաջ շաքարավազը գնում էր 352 դրամով, ապա դոլարի արժեքի բարձրացման հետ այն գնում է 395 դրամ եւ 15 դրամ տարբերությամբ վաճառում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս