Բաժիններ՝

Դրամի արժեզրկման հարցով կառավարությունը հնարավոր է վաղը հանդես գա հայտարարությամբ. Yerkir.am

Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով դրամի արժեզրկման, գնաճի և հասարակության շրջանում տիրող խուճապային տրամադրությունների մասին, նշեց, որ իր համար դժվար է դրա մասին մասնագիտական մեկնաբանություն տալ, քանի որ ինքը դրա մասնագետը չէ: «Այսօր կառավարությունում այդ հարցով քննարկումներ են լինելու: Չեմ բացառում, որ կառավարությունը վաղը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես կան խուճապային տրամադրություններ, և պետք են լուծումներ, որոնց մասին մենք շուտով կխոսենք»,- ասաց նա` հավելելով, որ խուճապը միշտ չէ, որ հիմքեր ունի, և այսօրվա խուճապը հնարավոր է, որ նույնպես հիմքեր չունենա: Yerkir.am-ի հարցին, թե կառավարությունը կմասնակցի՞ ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած արտահերթ նիստին, որը դրամի արժեզրկման ու գնաճի վերաբերյալ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները` բաց»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031