ԼՂՀ ոտիկանությունում ճշգրտել են ընտրացուցակները

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի¸ ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուների հետ։

Ինչպես փոխանցեցին ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից, օրակարգը ներառում էր «ԼՂՀ ոստիկանության անձնագրային ծառայությունների կողմից կազմված հետախուզական գործերի կազմակերպման գործընթացը»¸ ինչպես նաև «Ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի քննարկումը»:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ¸ ոստիկանության գնդապետ Գարրի Միրզոյանը։

Առաջացած հարցերի և կատարվելիք միջոցառումների մասին ելույթներ են ունեցել նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուներն¸ ովքեր հավաստիացրել են¸ որ ուժեղացված ծառայության արդյունքում այսօր արդեն հաջողել են ամբողջությամբ ճշգրտել ընտրացուցակները։

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը զեկույցները լսելուց հետո առավել մանրամասն կանգ է առել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցերին` հանձնարարելով շարունակել թափանցիկ գործելաոճը՝ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ ցուցաբերելով հոգածություն և զերծ պահել նրանց ավելորդ քաշքշուկներից։

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031