ՀՀ պետական պարտքը՝ 2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ
ՀՀ պետական պարտքը 2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 464,7 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ գումարից 3 մլրդ 731,4 միլիոն դոլարը արտաքին պարտքն է, 733,3 միլիոն դոլարը՝ ներքին պարտքը։
Արտաքին պարտքից 3 միլիարդ 281,4 միլիոն դոլարը կառավարության պարտքն է, 450 միլիոն դոլարը՝ կենտրոնական բանկինը։
Տարվա սկզբի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 167,6 միլիոն դոլարով, իսկ ներքին պարտքը ավելացել է 43,9 միլիոն դոլարով։