Նավթի գնանկման արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը 0.9%-ով անկում կապրի. BNP Paribas
Նավթի համաշխարհային գները նվազում են և կշարունակեն նվազել։ Կնվազի նաև նավթադոլարների հոսքը նավթ արդյունահանող երկրներ՝ բացասական ազդեցություն թողնելով այդ երկրների տնտեսությունների վրա։
BNP Paribas բանկի փորձագետների կարծիքով՝ նավթի մեծ ծավալներ արդյունահանող որոշ երկրներ լուրջ խնդիրներ կունենան։
Անգոլայում, օրինակ, 8% տնտեսական աճի փոխարեն կգրանցվի 2% անկում։ Իրաքում 4.5% աճին կփոխարինի 1.6% անկումը։ Ղազախստանի և Ադրբեջանի տնտեսությունները 5.8% տնտեսական աճի փոխարեն ստիպված կլինեն համակերպվել 0.9% անկման հետ։
Ռուսաստանի տնտեսության աճը նույնպես կդանդաղի, սակայն անկում չի լինի։ ՀՆԱ-ն կարող է աճել մինչև 0.6%-ով։
Նշենք, որ հաշվարկներն արվել են նավթի 1 բարելի 80 դոլար գնի համար։ Սակայն ըստ մի շարք փորձագետների՝ 2015 թվականին մեկ բարելի գինը կարող է իջնել 60 դոլարից։