Վրաց ժողովուրդը ԵՏՄ-ին միանալու գաղափարի և, նախևառաջ, նախկին Խորհրդային միության վերականգնման կողմնակից է, որովհետև այն կապերը, որոնք ձևավորվել են այդ երկերնրի միջև՝ տարբեր սերունդների ընթացքում են ձավորվել, ու նույնը սկսել նոր երկրների հետ շատ դժվար կլինի: Այսօր՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Վրաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Տիմուր Պիմպին, որը Հայաստան էր ժամանել Հայաստանի Կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարին մասնակցելու համար:
Հանրապետության Նախագահն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների և հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված այդ հաստատության պայմաններին:
Հարցին՝ Կոմունիստական կուսակցության դերը ո՞րն է լինելու, Կ. Տայսաևը պատասխանեց, որ բոլոր այդ հաղթանակների կազմակերպիչը մինչև հիմա եղել է Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունը: Դիտարկմանը՝ բայց ԵՏՄ-ն Խորհրդային միությունը չէ, Կ.Տայսաևն այսպես պատասխանեց. «Բայց այն անկասկած խրախուսվում է Կոմունիստական կուսակցության կողմից, այն մեր ծրագիրն է: Այդ մենք ենք մեր ղեկավարներին դրդում նրան, որ ավելի շատ ինտեգրվենք, ստեղծենք Եվրասիական միությունը, ստեղծենք Մաքսային միությունը»:
«ԿԲ-ն, իհարկե, անկախ է իր գործունեության մեջ, բայց դրանք պետական փողեր են: Կուրսը լողացող է, բայց չէ՞ որ հիմնական խաղացողը ԿԲ-ն է: Իհարկե, դրամավարկային քաղաքականությունը պետք է այնպես վարվի, որ եթե քո շրջապատի դրամը արժեզրկվում է, ուրեմն պետք է փափուկ ձևով արժեզրկես նաև քո դրամը»:
Նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։
«Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փոխել իր նախորդ դիրքորոշումը եւ դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքակական պայքարում»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Սլովակիայի փորձագիտական կենտրոնի ղեկավար, դատաավտոտեխնիկ փորձագետ Գուստավ Կասանիսկին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մոդելավորման արդյունքում իրենք որոշել են բախման վայրը: Նա նշեց, որ ավտոմեքենաները բախվել են ճանապարհի վրա. «Ոչ մի դեպքում չէր կարող լինել կողնակում»: Փորձագետը հայտնեց, որ իրենք մոդելավորման արդյունքում որոշել են մեքենայի արագությունը և վթարի վայրը:
Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:
Առաջիկա ձմռան ընթացքում՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին, օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով:
«Վերահսկիչ պալատն ունի բարեփոխումների իր տեսլականը, ՎՊ-ն պատժիչ ձեռք չէ,- նկատեց Ի.Զաքարյանն ու հավելեց,- Վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան: Ազդեցիկ է այն վերահսկողությունը, որը նպաստում է գործերի լավացմանն ու առողջացմանը: Սա է հիմնական առաքելությունը»:
Մարտի սկզբին Ուկրաինայի արդարադատության նախարարությունը ՄԻԵԴ ներկայացրեց առաջին հայցը` ընդդեմ Ռուսաստանի:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ԵՏՄ անդամակցության օգուտների և վնասների մասին, աաց, թե իրենց կողմից կատարված համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանն ունեցել է հետևյալ օգուտները:
Նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար:
Ուկրաինայի կառավարության կազմում Պորոշենկոյի նախաձեռնությամբ կընդգրկվեն հինգ երկրի` Վրաստանի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Սլովակիայի քաղաքացիներ:
Ստեփանյանը մեկն է այն կոմունիստներից, ովքեր գիտեն, որ Սարգսյանը պատռել է իր կուսակցական տոմսը, և համարում է, որ բարոյապես ճիշտ չէ, որ կուսակցությունից հրաժարված մարդը ղեկավարի կուսակցությունը: Ըստ Ստեփանյանի՝ Հայկոմկուսի առաջին քարտուղարը կուսակցություն ղեկավարելու միայն մի հիմնավորում ունի. ինքն իր անձնական միջոցներն է ծախսում կուսակցության վրա: Կոնֆերանսի ժամանակ էլ Սարգսյանը նույնն է կրկնել՝ ասելով. «Դուք բոլորդ էլ գիտեք, որ ես իմ ընտանեկան բյուջեն եմ ծախսում կուսակցության վրա: Եվ դիմելով ինձ՝ նա հարցրեց. «Ճի՞շտ է, ընկեր Ստեփանյան»: Ես էլ ասացի՝ բայց մենք ինչքա՞ն պետք է սպասենք, որ ձեր ընտանեկան բյուջեն սպառվի: Ինձ իր ընտանեկան բյուջեն չի հետաքրքրում, ես նկատի ունեի, թե` երբ ենք մենք ազատվելու քեզանից»:
Թուրքիան շարունակելու է հանդիսանալ գլոբալ բարեխղճության ձայն:
Դեկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունը կրկին գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, և ժամանակ առ ժամանակ դադարներով դիտվելու են տեղումներ:
Այն ուղղված է ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ վարչական արգելքների կրճատմանը:
Պաշտպանության նախարարությունը ինքն է հայտնաբերել, որ մատակարարներից մեկն իրեն խաբում է:
Փաստաբանը լիահույս է, որ ի վերջո կբացահայտվի, թե ու՞մ կողմից, ի՞նչ միջոցներով և ի՞նչ նպատակ են հետապնդել՝ իր ֆեյսբուքյան էջը կոտրելով և նմանատիպ գռեհիկ բնույթի նամակներ ուղարկվելով:
ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 432.5 դրամով, վաճառվում 437.2 դրամով։
Երեկ ԱՄՆ-ում մեկնարկել է «սև ուրբաթը»` խոշոր զեղչերով ամանորյա վաճառքի սեզոնը:
Այսպես կոչված պայմանագիրը Աբխազիայի բռնազավթման ուղղությամբ կատարված քայլ է:
2014թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 266.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 18.3 մլրդ. դրամ կամ 44.7 մլն. ԱՄՆ դոլար:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:
Ռուսաստանի ու Պուտինի համար այսօր ԵՄ-ը խնդիր է:
Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 29-ին, Ադրբեջանի ժամանակով 04:39-ին:
Այդպիսի քաղաքական գործիչները չպետք է գտնվեն Ռուսաստանում: