Նոյեմբերի 24-28-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117,840,305 դոլար 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 133,481,811 ԱՄՆ դոլար 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս մասին խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Արարատ լեռը հանդիսացել է Ռուսական, Թուրքական ու Պարսկական կայսրությունների ջրբաժան:
Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
Հռոմի պապը գերազանցապես մուսուլմանաբնակ Թուրքիա է ժամանել, որպեսզի իսլամական առաջնորդներին համոզի առավել կոշտ դիրքորոշում որդեգրել «Իսլամական պետության» դեմ:
Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին նշված է հանձնաժողովի փորձագետների եզրակացությունում, որը հրապարակվել է երեկ:
Ավելի վաղ «Սառը պատերազմին» վերադարձ կատարելու հնարավորության մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առավոտյան քաղցր թեյ է եղել, կաթնաշոր, թթվասեր, մակարոնով ապուր, վերմիշելով փլավ, պեչենի: Ամեն ինչ նորմալ էր, ժամկետների մեջ, շաբաթը 1-2 անգամ մենք մթերքը ստանում ենք, երբեք հին մթերք չենք ունեցել, առանց անալիզներ տալու չի կարելի ասել, թե սննդային թունավորում է եղել: Թարմ վիճակով մենք ամեն ինչը ստանում ենք, ինչ իմանամ՝ թունավորում է, վիրուս է, եթե սննդից լիներ, հավանական է, որ բոլորի մոտ էլ լիներ: Ես անձամբ համտես եմ անում, հետո ենք տալիս երեխաներին, ոչ մի արտառոց բան չի եղել: Անալիզների պատասխանից պարզ կլինի պատճառը»:
Երկրում ստեղծվելու է պետական ծախսերի կրճատման ու ռացիոնալացման հարցերով հատուկ հանձնաժողով:
2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:
Վերջնական որոշումն Ուկրաինայինն է:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ոստիկանությունը կարծում է, որ դա արել է «Բոկո Հարամ» իսլամական խմբավորումը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն:
Այսօր տեղի ունենալիք ՀԿԿ 39-րդ համագումարը որևէ ներքաղաքական նշանակություն չունի, դրա միակ իմաստը կուսակցության գործող ղեկավար Տաճատ Սարգսյանի ընտրությունն է: Սարգսյանը ՀԿԿ առաջին քարտուղար դարձավ այս տարվա փետրվարի 23-ին տեղի ունեցած կուսակցության պլենումի ժամանակ, հիմա նա ուզում է ընտրվել համագումարով:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասել է, որ վերաքննիչ դատարանին խնդրել է փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանքը, բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը, հաստատել, որ խախտվել է իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը:
Հայկ Ալումյանի խոսքով՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Սդղի գյոլ կոչվող տարածքից վերադառնալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին հարվածել է Զարզանդ Նիկողոսյանը, սակայն համաներման կիրառմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Նրա խոսքով՝ իրենք պահանջում են վերացնել այդ որոշումը ոչ թե այն պատճառով, որ Զ. Նիկողոսյանի նկատմամբ համաներում չպետք է կիրառվեր, այլ այն պատճառով, որ «ամեն ինչ սխալ է նկարագրված»: Փաստաբանն ասաց նաև, որ իրենք համաձայն չեն նաև նկարագրված պատճառաբանություններին, թե ինչու են հարվածել Ավետիք Բուդաղյանին:
2014 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 45578 տոննա շաքարավազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62057 տոննայի դիմաց։ Արտադրության ծավալները նվազել են 26.6%-ով։
«Ուսումնական զորավարժությունները չէր կարելի անցկացնել թշնամու քթի տակ: Ոչ մեկն էլ պատասխանատվություն չի կրելու, քանի որ մինչեւ այժմ նման դեպքերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Չնայած, պետք է նշեմ, որ կան կոնկրետ մեղավորներ: Ադրբեջանի քայլերը ոչ միայն դավադիր են, այլեւ նենգ ու ստոր, աննամուս եւ անթասիբ, գենոմոդիֆիկացված կենդանիներ են»:
«Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը` մեկնաբանելով այն լուրը, թե Եվրամիությունը առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:
«Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ: Թե դա ի՞նչ է նշանակում Վրաստանի համար ներքին մակարդակով, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»,- 168.am-ին ասել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, որ Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին, իսկ Վրաստանի գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենթարկել:
Դժվար չէ կռահել, որ հանդիպման ժամանակ ոչ թե դեսպան Հեֆերնն է փորձել հայ պատգամավորներին համոզել ԵՏՄ-ին միանալու աննպատակահարմարության մեջ, այլ որոշ հայ պատգամավորներ են փորձել դեսպանին համոզել, որ Հայաստանը պարտադրված է միանալ ԵՏՄ-ին, և ԱՄՆ իշխանություններն էլ պետք է ըմբռնումով մոտենան Հայաստանի որոշմանը: