Տաճատ Սարգսյան. ՀԿԿ-ն քաղաքական դաշտում միակ արմատական ընդդիմությունն է (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը, որին մասնակցում էին շուրջ 377 կոմունիստներ: Ներկա էին նաև հյուրեր Ռուսաստանի և Վրաստանի Կոմունիստական կուսակցություններից:

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում  հիշեցրեց, որ Խորհրադային Հայաստանն այն ժամանակ համարվում էր առաջատար հանրապետություններից մեկը տարածաշրջանում.

«Ցավում եմ, որ դուք չեք ապրել այն երանելի տարիներին, երբ մեր հանրապետությունը համարվում էր միության ամենաառաջնակարգ հանրապետություներից մեկը՝ իր կրթությամբ, գիտությամբ, արդյունաբերությամբ և մշակույթով»:

Նա նկատեց, որ շատերն են մտածում են, որ Կոմունիստական կուսակցությունն այսօր չունի երիտասարդ սերունդ և մնացել է քաղաքական արենայից դուրս, սակայն, ըստ նրա՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանրապետության քաղաքական դաշտում միակ արմատական ընդդիմությունն է, որ ունի իր ծրագիրը և առաջնորդվում է իր ծրագրով և կանոնադրությամբ.

«Մեր շարքերում կան ավելի քան 20 հազար կոմունիստենր, կուսակցությունը հանրապետության բոլոր քաղաքաներում և մարզերում ունի կառույցներ»:

Տ. Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը գոյություն ունի արենայում, ձգտում է գալ իշխանության: ՀԿԿ-ն, ըսը նր՝ հանձնել է իշխանությունը, և հիմա անհրաժեշտ է, որպեսզի վերադարձնի այն. «Դրա համար կա 2 ուղղի՝ քաղաքակիրթ եղանակով և հեղափոխությամբ: Այսօր մենք հեղափոխության կոչ չենք անում մեր ժողովրդին, և դրա կարիքը չկա, և եթե ուզենք էլ, չենք կարող այսօր հեղափոխություն անենք: Ուրեմն՝ պետք է քաղաքակիրթ ճանապարհով գանք իշխանության, իսկ դրա համար հանրապետությունում չկա պարարտ նյութ: Տեսաք, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում Ազգային ժողովի, նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»:

Տ. Սարգսյանը նկատեց, որ հանարպետությունը ծերացող հանրապետություն է, որը նշանակում է՝ երկրում բնակվող մարդկանց հիմնական մասը տարեց մարդիկ են. «Ո՞նց կարող է այն ծնողը, որը մեր ժամանակ ոչ մի խնդիր չուներ, չքվեարկի կուսակցության օգտին: Հետևաբար՝ ընտրությունները կեղծում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս