«Հավատացած եմ, որ ԵՏՄ-ն կհանդիսանա նախադեպ, որ Խորհրդային միությունը վերկանգնվի, որտեղ կոմունիստները կլինեն իշխանություն». Տաճատ Սարգսյան

«Յուրաքանչյուր հայ, ով գիտի հայ ժողովրդի պատմությունը, քաջատեղյակ է այն աշխարհաքաղաքական դիրքին, որտեղ մենք ապրում ենք՝ կերազի, որ մեկ օր շուտ կայանա Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀԿԿ 39-րդ համագումարը:

Ըստ նրա՝ հայերը եղել են, կան և հավերժ պետք է լինեն Ռուսաստանի հետ. «Մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք Հայաստանի անկախությունը կորցնենք և այլ, դրանք բոլորը դատարակ խոսքեր են: Լինելով միության անդամ՝ մեր պետությունն ավելի ամուր կլինի, մենք կվերականգնենք մեր տնտեսական կապերը Խորհրդային միության նախկին անդամների հետ, ինչու չէ, կստեղծվեն նոր կապեր՝ և՛ մշակութային, և՛ տնտեսական, և ՀԿԿ-ն կնպաստի նրան, որ օր առաջ վերականգվի Խորհրդային Հայաստանը»:

Հարցին՝ Դուք ուզում եք վերականգնվի Խորհրդային միությո՞ւնը, թե՞ լինի ԵՏՄ-ն, Տ. Սարգսյանն այսպես պատասխանեց.

«ԵՏՄ-ն տանում է դեպի Խորհրդային միության վերականգնում: Եթե Տնտեսապես մենք միաձուլվում ենք, ինքնըստինքյան դա տանում է քաղաքական միաձուլման»:

Դիտարկմանը՝ բայց Վ. Պուտինը ասել է՝ նման բան չի լինի, Տ.Սարգսյանը նշեց, որ Պուտինը իր գործունեությամբ ապացուցում է, որ ինքը ձգտում է նման բան անելու. «Եվ մենք՝ կոմունիստներս, ողջունում ենք նրա այդ քայլը»:

Հարցին էլ՝ հավատո՞ւմ եք, որ երբ որ ԵՏՄ-ն լինի, և ձեր սպասվածի պես վերադառնա Խորհրդային Հայաստանը, կոմունիստները կգան իշխանության, Տ.Սարգսյանը դրական պատասխան տվեց՝ նշելով.

«Ես հավատացած եմ, որ ԵՏՄ-ն կհանդիսանա նախադեպ, որ Խորհրդային միությունը վերկանգնվի, որտեղ կոմունիստները կլինեն իշխանություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս