
Ադրբեջանում ոստիկաններին թույլատրել են կիրառել էլեկտրոշոկ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցներին թույլատրել են օգտագործել էլեկտրոշոկ: «Ոստիկանության մասին» օրենքում արվել են համապատասխան ուղղումներ: Հավելումն արվել է տվյալ օրենքի 26-րդ հոդվածում:
Այն կանոնակարգում է ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ ու հրաձգային զենք կիրառելը: Օրենքի խմբագրված տարբերակում թույլատրվում է էլեկտրոշոկ կիրառելը՝ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող հանցանքները կանխելու համար, ինչպես նաև ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու դեպքերում:
Էլեկտրոշոկ կիրառելու իրավունք կստանան ոչ բոլոր ոստիկանները: Ներքին գործերի նախարարի հրամանով կհաստատվի նրանց ցուցակը, որոնց կթույլատրվի կիրառվել դրանք: