Նիկոլ Փաշինյան. Ես գնում եմ իմ կարևոր գործերին (տեսանյութ)
«Ես անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ ինչպես բոլորս հավաքվում ենք, թող իրենք էլ ներկայանան»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ մեկ տարի կարող են կարևոր գործ ունենալ, երկու տարի կարող են կարևոր գործ ունենալ, բայց հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կարևոր գործ պետք է լինի, քան երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը ՀՀ նախագահի հետ գնացել է Հորդանան: