Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է

2014թ. ինն ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 14 հանցագործություն (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25-ի դիմաց)։

ԼՂՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ հանցագործություններից 5-ը կատարվել է Ստեփանակերտում, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Քաշաթաղի, եւ 2-ը՝ Մարտունու շրջաններում։

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 6-ը տեղական ինքնակառավարման համակարգում էր, 4-ը՝ կրթության ոլորտում, 2-ը՝ ոստիկանության համակարգում, իսկ 1-ական՝ տնտեսական եւ նոտարական գործունեության ոլորտներում։

Ավարտված 4 քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 10 անձ, որից 8-ը պաշտոնատար անձինք են: Նշված հանցագործություններով պետությանը պատճառված 8.635.994 ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031