
Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4, ինչպես նաև Արագածոտնի, Վայոց ձորի և Տավուշի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ Հերմինե Նավասարդյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն