
Վրաստանի նախագահի ընտանիքում համալրում է սպասվում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չաչուան երեխայի է սպասում: Այս մասին նա հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքին. «Ես երեխա եմ ունենալու: Մենք արդեն իսկ ունենք աղջիկներ, և հանկարծ պարզվել է, որ մեր երրորդ երեխան տղա է ունենալու»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Մակա Չաչուան իրենց հարաբերություններին պաշտոնական բնույթ են տվել ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին: Մարգվելաշվիլին երկրորդ անգամ է դառնալու հայր. նա ունի չափահաս դուստր՝ Աննա: Չիչուան նույնպես աղջիկ ունի՝ Մաշոն: