Բաժիններ՝

Դոնբասում նշանակված ընտրությունները հակասում են մինսկյան պայմանավորվածություններին. Օլանդ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել մինսկյան պայմանավորվածությունների կատարման կապակցությամբ, ինչը հատկապես վերաբերվում է նոյեմբերի 2-ին Դոնբասում պլանավորված ընտրություններին:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Օլանդը համոզված է, որ այդ ընտրությունները հակասում են մինսկյան պայմանավորվածություններին, որոնք Միլանում անցկացված միջազգային բանակցությունների ժամանակ ճանաչվել են բոլորի կողմից՝ ներառյալ Ռուսաստանը:

Ֆրանսիայի նախագահն այդ համատեքստում առաջարկել է տվյալ խնդրի կարգավորումը շարունակել բազմակողմ, մասնավորապես Նորմանդական ձևաչափով: Պորոշենկոն իր հերթին Օլանդին կոչ է արել արագորեն վավերացնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031