Հայաստանը Doing Business 2015 զեկույցում նահանջել է 8 հորիզոնականով

Համաշխարհային բանկի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) փորձագետները հրապարակել են Doing Business 2015: Going Beyond Efficiency («Բիզնեսի վարում 2015. Դուրս գալով արդյունավետության շրջանակներից») զեկույցը:

Թվով 12-րդ զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 10 ցուցանիշ, այդ թվում նաև ձեռնարկությունների հանդեպ կիրառվող նորմատիվային-իրավական ակտերը, արտաքին առևտրային գործունեությունը, հարկահավաքությունը և այլն:

Զեկույցում տեղ է գտել 189 երկիր: Բիզնես վարելու համար ավանդաբար ամենալավ պայմանները ստեղծված են Սինգապուրում: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Նոր Զելանդիան, Հոնգկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան ու Ավստրալիան:

Հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը: Ապա գալիս են Էստոնիան՝ 17-րդ տեղ, Լատվիան՝ 23-րդ տեղ, Լիտվան՝ 24-րդ տեղ, Հայաստանը՝ 45-րդ տեղ, Բելառուսը՝ 57-րդ տեղ, Ռուսաստանը՝ 62-րդ տեղ, Մոլդովան՝ 63-րդ տեղ, Ղազախստանը՝ 77-րդ տեղ, Ադրբեջանը՝ 80-րդ տեղ, Ուկրաինան՝ 96-րդ տեղ, Ղրղզստանտը՝ 102-րդ տեղ, Ուզբեկստանը՝ 141-րդ տեղ, Տաջիկստանը՝ 166-րդ տեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Doing Business – 2014 զեկույցում զբաղեցրել էր 37-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս