Կամո Արեյան. Պարոն Մարգարյանը որևէ խնդիր չունի Ազգային Ժողով չգալու (տեսանյութ)

«Պարոն Մարգարյանը որևէ խնդիր չունի Ազգային Ժողով չգալու և հարգանքով, օրենքի սահմանված կարգով, ի պաշտոնե շատ լուրջ վերաբերմունք ունի ԱԺ հանդեպ: Որևէ տեղ չկա պարտադրանք, որ անպայման ինքը պետք է մասնակցի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ մեկնաբանելով 3 տարի շարունակ Տարոն Մարգարյանի բացակայությունը բյուջեի քննարկումների ժամանակ:

Ըստ նրա՝ Երևանի բյուջեում բոլոր ծախսերը հիմնավորված ու պլանավորված են և այդպիսի տող չկա, որ չհամապատասխանի քաղաքապետի լիազորություններին:

«Նորմալ մարդը նորմալ քննադատություններից պետք է հետևություններ անի: Անհիմն քննադատությունները դրվում են մի կողմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս