Բաժիններ՝

Խաբեությամբ տիրացել է լուսանկարչական ապարատին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1990 թ. ծնված Ազատ Ա.-ն:

Նա հաղորդում է տվել, որ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին, շենքի մոտակայքում իր լուսանկարչական ապարատը 1 օրով, 8.000 դրամի դիմաց, տրամադրել է ոմն Արամի, որը պարտավորվել է այն վերադարձնել հաջորդ օրը, սակայն չի վերադարձրել և խաբեությամբ տիրացել է` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1990 թ. ծնված Հայկ Ս.-ն է:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031