Բաժիններ՝

Մոլդովայում սպասում են Պորոշենկոյին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի իշխանություններն ակնկալում են, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերին կայցելի երկիր: Այս մասին այսօր հայտնել է Մոլդովայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ, որի ժամանակ շնորհավորել է նրան՝ խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերի հաղթանակի կապակցությամբ: Ուկրաինայի նախագահն ընդունել է նոյեմբերին Քիշնև այցելելու Մոլդովայի նախագահի հրավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031