
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և քննիչի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Համաձայն դատախազի որոշման` քննիչը նախաքննության ժամկետն ավարտելուց մեկ օր անց է միջնորդություն ներկայացրել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը չի բավարարվել, իսկ քննչական բաժնի պետը նախաքննության ժամկետները պահպանելուն հետևելու իր լիազորությունները պատշաճ չի կատարել:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն