Տեղի է ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը ԱԺ-ում. Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Հայաստան.աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով ութերորդ նիստը:
Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, փորձագետներ եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ:
ԱԺ-ից տեղեկացնում են, որ միջոցառման հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը: Նա ողջունել է հայ-ռուսական ակումբի գործունեությունը, որը, ըստ քաղաքագետի, կնպաստի հայ-ռուսական մշակութային, քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին եւ թեժ կետերում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ աշխարհն ապրում է շրջադարձային մի փուլ, եւ միջազգային իրավիճակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնքան լարված չի եղել, որքան այսօր է: Նա հիմնականում անդրադարձել է Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաեւ կովկասյան տարածաշրջանային հարցերին: