
Ֆիզկուլտուրայի դասին հանկարծամահ եղած տղան սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել. մանրամասներ. yerkir.am

Այսօր առավոտյան ֆիզկուլտուրայի դասաժամին ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիակայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող 19-ամյա Լևոն Հայրապետյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին yerkir.am-ին հայտնեց կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Տղան Արագածոտնի մարզի Օշական գյուղից է և, ըստ նախնական վարկածի` սրտի արատ է ունեցել: Նշենք, որ մահացածի ծնողները դեպքից հետո հանդիպել են ԲՈՒՀ-ի` հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Լևոն Մարկոսյանի և ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:
Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ տղան սրտի արատ է ունեցել, սակայն ըստ նրա` Լևոնին ոչ մեկ չի պարտադրել մասկացել Ֆիզկուլտուրայի դասին: «Ինքն է ցանկացել, սպորտային տղա է եղել, մեծ սեր է ունեցել ֆուտբոլի նկատմամբ»,-ասաց դեկանն ու հավելեց, որ իրենք ստրես են տարել:
Մանրամասները` yerkir.am կայքում: