Բաժիններ՝

Գարիբաշվիլին Սաակաշվիլու կուսակցությանը մեղադրել է Թբիլիսիում զանգվածային անկարգություններ պատրաստելու մեջ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը նոյեմբերի 15-ին Թբիլիսիում պլանավորած ակցիայի ժամանակ սադրանք է պատրաստում: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին.

«Զավեշտալի կլինի խոսել դավաճանների հայտարարած ակցիայի մասին, սակայն ես կարտահայտվեմ կարճ: Ինձ ասել են, որ ՄԱՇ-ի ներկայացուցիչները մտադիր են շրջաններում ապրող կարիքավոր քաղաքացիներին վճարել 15-ական լարի՝ նրանց Թբիլիսի բերելու, իրենց առջևում կանգնեցնելու ու անկարգություններ հրահրելու համար»:

Գարիբաշվիլու խոսքերով՝ առավել ցինիկ է հնչում այն թեման, որին իրենց ակցիան նվիրել են ՄԱՇ-ի ներկայացուցիչները: Ակցիան անցկացվելու է «Վրաստանը փրկել Աբխազիան ու Հարավային Օսիան ռուսական անեքսիայից»:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ բոլորին է հայտնի, որ Ցխինվալի օկուպացումն ու Աբխազիայի Կոդորի կիրճի կորուստը Սաակաշվիլու գլխավորած ՄԱՇ-ի պատճառով է եղել. «Մենք ստացանք ևս 25.000 փախստական: Ի՞նչ հիմքով են նրանք ցանկանում անցկացնել ակցիան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031