Ինչու Սուրիկ Խաչատրյանը չի գնացել ԱԺ. պարզաբանում է նրա տեղակալը

Ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե արդեն 3 տարի է` բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ չեն ներկայանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Ես 3 տարի պարտաճանաչ մասնակցում եմ ու 3 տարի չեմ տեսել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ես չեմ հասկանում` Հայաստանում պաշտոնյաների դեդովշինա գոյություն ունի՞, արտոնյալները չեն գալիս, գալիս են առավել ոչ արտոնյալները: Նրանք, ովքեր պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում ունեն, կամ գիտության թեկնածու են` չեն գալիս»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ լքելով քննարկումը:

Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Տարոն Մարգարյանը ՀՀ նախագահի հետ գնացել է Հորդանան:

Իսկ ավելի ուշ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը նշեց, որ նախօրոք քննարկվել է և այդպիսի հարց չի մնացել, որ փոխմարզպետը չկարողանա ներկայացնել, նաև Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել, որոնք մարզի համար շատ կարևոր են:

Տեսանյութեր

Լրահոս