
Շառլ Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին դուրս են գրել ժնևյան կլինիկայից: Ավելին, Ազնավուրը պատրաստվում է արդեն նոյեմբերի 22-ին համերգ տալ Անտվերպենում:
90-ամյա Ազնավուրը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին: Այն ժամանակ Ազնավուրի համերգների կազմակերպիչը հայտարարել էր, որ դրա պատճառը վարակից բուժվելն է:
Շառլ Ազնավուրը ձայնագրել է մոտ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմում և վաճառել է ավելի քան 100 միլիոն սկավառակ: 1998 թվականին CNN հեռուստաալիքն ու Time պարբերականն Ազնավուրին ճանաչել են 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: