
Ինչպե՞ս պետք է դրսևորել աղետից առաջ, աղետի ժամանակ և դրանից հետո (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության գործակալությունը և Սեյսմիկ Պաշտպանության Հյուսիսային Ծառայությունը «Աղետների նվազեցման» ասիական կենտրոնի հետ համատեղ իրականացնում են ծրագիր, ըստ որի Հայաստանի հյուսիսում գտնվող երեք՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում անցկացվել են ուսուցողական դասընթացներ: Նույն ծրագրի շրջանակներում ճապոնացի գործընկեր-ներկայացուցիչները գտնվել են այդ քաղաքների մանկատներում և ծերանոցներում, նշված հաստատությունների աշխատակիցներին ծանոթացրել աղետներին բնորոշ վարքականոններին, օրինակ թե ինչպես պետք է դրսևորել աղետից առաջ, աղետի ժամանակ և հետո: Ծրագիրը կարճաժամկետ է և կիրականացվի 6 ամսվա ընթացքում: