Դավիթ Հարությունյան. Հոկտեմբերի 10-ից հետո տեղի ունեցավ հասարակական եւ քաղաքական իրավիճակի հստակ փոփոխություն
Հոկտեմբերի 10-ից հետո տեղի ունեցավ հասարակական եւ քաղաքական իրավիճակի հստակ փոփոխություն:
Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը ցույց տվեց, որ հնարավոր է մի քանի ուժերի միասանականություն, առավել եւս այն դեպքում, երբ նրանց մեջ կա առաջնորդ կուսակցություն: Իսկ միասնականության հիմնական գործոններից մեկը ժողովրդի պահանջն էր, երկրի ծանր սոցիալական պայմանները, արտագաղթը, գործազրկությունն ու այլ խնդիրներ: Նախաձեռնող կուսակցության շնորհիվ այսօր երկրում նորից ոտքի կանգնեց հայ քաղաքացին՝ իր հոգսերից եւ դարդերից կոտրված: Հանրահավաքից հետո փոխվել է ժողովրդի մեջ այն կարծիքը, որ չի կարող փոխվել ոչինչ, առավել եւս իրենց դժվար ապրուստը: Մնում է սպասել դեպքերի զարգացումներին՝ հույս ունենալով, որ այս նախաձեռնությունը կծառայի իր նպատակին:
ԼԺԿ նախագահ Դավիթ Հարությունյան