Բաժիններ՝

Գալուստ Սահակյան. 2018-ին ընդդիմությունը պետք է ոչ թե ավտոբուսներին ապավինի, այլ ժողովրդի գիտակցությանը․

«Առաջին լրատվական»ի և «Ա1+»-ի հարցերին պատասխանում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

– Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը և հոկտեմբերի 24-ի հանրահավաքից չունե՞ք մտահոգություն, քանի որ այն, եռյակի ներկայացմամբ, որոշիչ է լինելու:

– Հանրահավաքում տարբեր քաղաքական ուժեր տարբեր մեկնություններ էին անում և տարբեր ուղղություններ որդեգրոմ:

– Չե՞ք պատրաստվում քննարկումների նստել եռյակի հետ: Ճիշտ է, նրանք հայտարարել են, որ իշխանություններին առաջարկություններ չունեն, չունեն նաև ակնկալիքներ, բայց չեն բացառում, որ եթե առաջարկություններ անեք՝ քննարկեն:

– Իրենք այդ մասին են խոսում՝ իրենց մեծարելով, որովհետև իրենց կողմից այդ հարցում որևէ քաղաքական տագնապ կամ խնդիր, որևիցե կողմնորոշում ընդգծված ձևով չի արտահայտվել, և ես չեմ էլ տեսնում, որ քաղաքական որևէ պայման կա: Միտինգը քաղաքական գործունեություն է, բայց դա չի նշանակում, որ եթե կարողանաս որոշակի քանակով ժողովուրդ հավաքել, պիտի գաս ու ինձ հետ բանակցես: Կարծում եմ, որ նման խնդիր չկա:

– Մտահոգություն չունե՞ք հետագա զարգացումներից՝ հատկապես, որ ոչ իշխանական ուժերի հանրահավաքին եկել էին բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր նույնպես փոփոխություններ և իշխանափոխություն էին պահանջում:

– Մենք ամեն ինչ արել էինք, որ որևէ խոչընդոտ չլինի, և այդ պայմաններում կարծում եմ՝ երևի չորս-հինգ անգամ ավելի զանգված կհավաքվեր, եթե մտածեինք, թե այն հարցերը, որոնք առաջարկում էր քառյակը, իրոք ժողովրդին ոտքի պիտի հաներ:

– Այնտեղ հավաքված ժողովուրդը նույնպես իշխանափոխություն էր պահանջում:

– Ես չհասկացա, որ ժողովուրդն է պահանջում, առանձին քաղաքական ուժերն են իշխանափոխություն պահանջում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս