Բաժիններ՝

ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ստանալու համար Ուկրաինան պետք է Ռուսաստանից պաշտպանվի «պատով». Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այցելել է Խարկովի մարզ, ուր և զննել է Ռուսաստանի հետ սահմանին կառուցվող ինժեներային արգելապատնեշները:

Յացենյուկը հայտարարել է, որ  առանց Ռուսաստանի հետ պետական սահմանի կարգավորման, Ուկրաինան չի կարող ստանալ ոչ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ՝ հավելելով, որ Ուկրաինայի կառավարության առաջ քաշած «Պատ» նախագծի գլխավոր նպատակը դիվերսիոն խմբերին կանգնեցնելն է.

«Եթե չկան սահմաններ, ապա ոչ ոք մեզ չի տա ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ: Եթե չկան սահմաններ, ապա նաև անհնար կլինի լուծել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Եթե չկան սահմաններ, ապա պարզապես բացակայում է պաշտպանական առաջին բնագիծը»:

Յացենյուկի խոսքերով՝ «Պատ» նախագիծը կնպաստի նաև ապօրինի ներգաղթի կասեցմանը, զենքի ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժերի վերահսկմանը: Յացենյուկն ընդգծել է, որ եթե ոմանց դուր չի գալիս «Ստենա» բառը, ապա նախագիծը կարող են անվանել «Եվրոպական պատնեշ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս