
Փոստանջյանի պատասխանը Տեր-Պետրոսյանին

Չնայած «Ժառանգություն» կուսակցությունը հանդիսանում է ոչ իշխանական ուժերից բաղկացած եռյակի անդամ, որին մաս են կազմում նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, սակայն այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է անբարոյականության և ավտորիտարիզմի մեջ: «Քաղաքական գործիչները զսպում են իրենց էմոցիաները, իսկ նա, ով վիրավորում է, նրան ընդունում են` որպես բարոյականությունից զուրկ մարդու»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես են իրենք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված այն տեսակետին, որ ԵՏՄ դեմ պայքարողները «ջղաձգվողներ են», և արդյո՞ք այդ վիրավորանքից հետո ևս իրենք լինելու են հարթակում: Ըստ Փոստանջյանի` Տեր-Պետրոսյանի ցուցումով է ընդունվել 1995թ. ավտորիտար Սահմանադրությունը, որը չէր ապահովում իշխանության երեք ճյուղերի բաժանումը և հակակշռումը և, ընդհակառակը, անսահմանափակ իշխանությամբ էր օժտում գործադիր իշխանության գլուխ համարվող նախագահին: