Այս մասին ուկրաինական կառավարության նիստի արդյունքներով հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցույց անող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման եկավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեղակացրեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը այժմ քննարկվում է ԱԺ-ում և նշեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև մեծամասնություն կազմող հանրապետականները, տեսնում են որոշակի խնդիրներ այդ օրենքի մեջ։
Հրանոթը ստեղծվել է 20 միլիմետր տրամաչափի M197 ավիացիոն հրանոթի բազայի վրա:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նամակով դիմել են իրեն, որ հունիսի 18-21-ին ԱԺ արտահերթ նիստում որպես հրատապ հարց՝ հատուկ ընթացակարգով կառավարության կողմից 24-ժամյա անհետաձգելի ռեժիմով ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմավորում, որի արդյուքում պետությունը լրացուցիչ ծախս է կատարելու, սակայն անպտուղ աշխատանք է արվելու, քանի որ լրացուցիչ մուտքեր բյուջե չեն ապահովվի:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ […]
Եվ պետք չէ ստուգել մեր համբերությունն ու ուժը:
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցուցարարներից մեկը տեղեկացրեց, որ ստեղծվել է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնություն, որը պայքարելու է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ։ Նա ասաց, որ ֆեյսբուքում բացել են «Կասեցում» անվանումով խումբ, որտեղ տեղադրելու են իրենց հետագա քայլերի մասին նյութեր և տեղեկություններ։ Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոչ թե խոշոր բիզնեսի դեմ պայքարի միջոց է, այլ այն ոււղղակիորեն փոքր և միջին բիզնեսի դեմ է։
Հ.Աբարահմայնը նշեց, որ մարզպետին նշանակում է կառավարությունը և մրցույթ չի հայտարարվում. «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգների, հայհոյում են նախագահին և վարչապետին»: Նա կոչ արեց զերծ մնալ «նման լկտի պահվածքից» և շեշտեց, որ պատգամավորը իր արժեքի գինը պետք հասկանա, նման թեմաները պետք է լինեն չափի մեջ, պետք է հարգեն գործադիրին, այլապես օպոնենտ կարող են բերել:
«Ուզում եմ ասել, որ Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել մարզպետի պաշտոնում՝ ուղղակի հաշվի առնելով իր՝ տարածքային կառավարման մարմիններում աշխատած փորձը և իր կազմակերպչական աշխատանքները։ Եվ ես համոզված եմ, որ ինքը լավ է աշխատելու: Նաև հաշվի եմ առել սյունեցիների առաջարկը, որովհետև ես բազմաթիվ գրավոր, նաև զանգեմ եմ ստացել համայնքների ղեկավարներից, հասարակական կազմակերպություններից…»,- այսօր ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին։
Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները »Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ տեղի ունեցած քննարկումն, ըստ էության, անարդյունք ավարտվեց՝ որևէ որոշում չի կայացվել: Ինչպես հայտարարեցին պատգամավորները՝ հարցի շուրջ քննարկումները ԱԺ-ում կշարունակվեն վաղը առավոտյան:
Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:
Բառոզուն սեպտեմբերի 26-ին Պուտինից նամակ է ստացել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրից բխող հետևանքների մասին:
Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց իրականացնող առևտրականների հետ հանդիպման իջավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա տեղկացրեց, որ քաղաքական ուժերը այսօր 15։30-ին կառավարությանը քննարկման են հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքը քննարկելու համար։ Նա տեղկացրեց, որ քննարկման ընթցաքում բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները օրենքի վերաբերյալ և գրեթե բոլորի դիրքորոշումները հաընկնում են։
Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։
Հոկտեմբերի 1-5-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Այսօր ԱԺ-կառավարություն հացուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մի քաղաքացի բավականին երկար ժամանակ անհանգստացնում է իրեն՝ խնդրելով աշխատանքի տեղավորել: Նա կարդաց այդ քաղաքացու կենսագրությունը՝ բազմաթիվ հանցագործությունների շարք, իսկ վերջերս էլ նա իր տան մոտ մարդ է սպանել և նրա անունը Սուրիկ Խաչատրյան է:
Այս մասին հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարարությունը:
Մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին, մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ:
Հունաստանի նախագահի ինքնաթիռի անսարքությունները բավականին լուրջ են և մասնագետները առավոտվանից աշխատում են դրանց վերացման վրա:
Գրանցվել են ոչ մեծ բախումներ:
«Եղել են դեպքեր, որ ես ու իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով»,- ասաց նա՝ նշելով, որ անօրինական ձայանգրություններ են հրապարակվել, իսկ հետո իրենց հնարավորություն չի տրվել պատասխանելու:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում դանիացի Ռասմուսենին փոխարինել է նորվեգացի Յենս Սթոլթենբերգը:
2014 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:
Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, քննության առնվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախնական կալանք կրող Հրաչյա Գևորգյանի բողոքը:
Մենք Ադրբեջանի հետ պահպանում ենք սերտ համագործակցություն: